24 06 2020

Իմքայլական երկու պատգամավոր վարակվել է կորոնավիրուսով․ Դիմակ չե՞ն կրել

Իմքայլական երկու պատգամավոր վարակվել է կորոնավիրուսով․ Դիմակ չե՞ն կրել

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը և Վիկտոր Ենգիբարյանը վարակվել են կորոնավիրուսով:

 Վիկտոր Ենգիբարյանը կորոնավիրուսի թեստը դրական արդյունքի մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Սիրելընկերներ, երեկ կեսօրին հանձնել եմ թեստ, արդյունքը՝ դրական։ Որեւէ առողջական խնդիր չունեմ, ինքնամեկուսացել եմ տանը։

Հավանաբար ինչ-որ պահի անզգույշ եմ եղել, հավանաբար թերացել եմ կանոնները պատշաճ պահել։ Խնդրում եմ կրեք դիմակ եւ պահպանեք բոլոր կանոնները, դա կարող է փրկել մարդկանց կյանքեր, այդ թվում ձեզ հարազատ անձանց։

Առողջ եղեք»,- գրել է պատգամավորը։

«Իմ քայլի» պատգամավոր Քրիստինա Պողոսյանը  ևս վարակված է կորոնավիրուսով: Նա թեստի դրական պատասխանը երեկ է ստացել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ