20 06 2020

Սամվել Կարապետյանը հաստատել է, որ օգնել է 2 մլրդ դրամը վճարելու հարցում

Սամվել Կարապետյանը հաստատել է, որ օգնել է 2 մլրդ դրամը վճարելու հարցում

ՏԱՍՍ գործակալությունը գրել է՝ Սամվել Կարապետյանը հաստատել է, որ օգնել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար սահմանված 2 մլրդ դրամը վճարելու հարցում։

Ավելի վաղ տեղեկություն էր հաղորդվել, որ գրավը վճարել օգնել են ռուսաստանաբնակ գործարարները՝ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը, «Մոնարխ» ընկերությունների խմբի ղեկավար Սերգեյ Համբարձումյանը և գործարար Գենադի Ստեփանյանը: Գումարի մյուս մասը վճարել է «Սիստեմա ԲՖԿ» (АФК "Система") ռուսական ներդրումային ընկերութունը, որտեղ Քոչարյանն անկախ տնօրեն է:

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ևս հաստատել էր մամուլում տարածված տեղեկությունները, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու համար սահմանված 2 մլրդ դրամի չափով գրավը մուծելու հարցում օգնել են ռուսաստանցի գործարարները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ