Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մանրամասներ է ներկայացրել առավոտյան սաստիկ քամու հետևանքով Գեղանիստ համայնքին պատճառված վնասների մասին:
«Պտտահողմը այսօր առավոտյան 11:15-ի կողմերում Շիրակի մարզի Գեղանիստ համայնքի 50-ից ավելի բնակելի տների և օժանդակ շինությունների լուրջ վնասներ է տվել։
Մարդկային զոհեր չունենք։
Տեղում են բոլոր ծառայությունները, համայնքում իրականացվում են մաքրման, հետևանքների վերացման, վնասված տանիքները ժամանակավոր ծածկելու և վնասների գնահատման աշխատանքներ»,- գրել է մարզպետը ֆեյսբուքյան իր էջում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը