17 06 2020

«Բիսեդկաներում» հորդորեք պահպանել հակահամաճարակային կանոնները. վարչապետ

«Բիսեդկաներում» հորդորեք պահպանել հակահամաճարակային կանոնները. վարչապետ

Եվս մեկ այդպիսի տաքսի և նորից շնորհակալություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և լուսանկար հրապարակել:

Նա, մասնավորապես, նշել է. «Բայց կրկին ուզում եմ ընդգծել, սիրելի հայրենակիցներ, որ այսօր մեր վարակի տարածման հիմնական աղբյուրը բակերն են, «բիսեդկաները», բնակելի շենքերի ներսում մեզ հայտնի շփումները՝ հակահամաճարակային կանոնների չպահպանմամբ: 

Դարձեք հակահամաճարակային շարժման ակտիվիստ, տարածեք իմացությունը վիրուսի մասին և մեր բոլոր հայրենակիցներին՝ այդ թվում բակերում, թաղամասերում, բնակելի շենքերում, «բիսեդկաներում» հորդորեք պահպանել հակահամաճարակային կանոնները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ