16 06 2020

Բերման են ենթարկել չեմպիոն Ռոման Ամոյանին

Բերման են ենթարկել չեմպիոն Ռոման Ամոյանին

«Ոստիկանի օրինական պահանջը չկատարե՞լ, դիմադրե՞լ... Պառկեցրեք գետնին, ձեռնաշղթա գցի»,- բղավում էր ոստիկաններից մեկը, երբ ԱԺ հարակից տարածքից փորձում էին բերման ենթարկել հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն, Պեկինի ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոնյանին։

Վերջինս պահանջում էր, որ իր ձեռքերը թողնեն։

«Մենք բոլորին և ֆիքսել ենք դեմքերով, և բարձրախոսով հայտարարել ենք, նույն մարդիկ «ա» կետից տեղափոխվում են «բ» կետ և ասում են՝ հավաքի մասնակից չենք: Մենք մինչև բերման ենթարկելը և զգուշացրել ենք և ժամանակ ենք տվել, որպեսզի հավաքի վայրից հեռանան: Այս պահին hավաքի վայրը հանդիսանում է հարակից այս փողոցները»,-Ազգային ժողովի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ոստիկանը՝ հավելելով, որ պահանջին չենթարկվողներին օրենքի պահանջով տարել են ոստիկանություն:

Լրագրողի հարցին՝ չեմպիոնին բռնությամբ տանելը օրինական պահա՞նջ է, Ա. Խուդինյանն ասաց. «Անունը չգիտեմ, մենք տեղյակ չենք ինքն ով է, քաղաքացին քաղաքացի է։ Ոստիկանին դիմադրություն ցույց տվեց, ոստիկանի օրինական պահանջը չկատարեց՝  հեռանալ հավաքի վայրից։ Երբ որ ոստիկանները բերման էին ենթարկում, դիմադրություն էր ցույց տալիս ու մինչև վերջ դիմադրություն ցույց տվեց»։  

Նշենք, որ քաշքշելով բերման են ենթարկում նաև կանանց։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ