ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2020թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գ. Հարությունյանը:
Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Տերյան 44 հասցեում գտնվող Հասարակական խորհրդի աշխատավայրում (Տերյան և Սայաթ Նովա փողոցների խաչմերուկ, Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի շենք):
Առաջին նիստը կկայանա ս.թ. հունիսի 30-ին, հետագա նիստերը` երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին:
Դիմում-բողոքները Հասարակական խորհրդի աշխատավայրում ընդունվում են աշխատանքային օրերին: Դիմումները պետք է հասցեագրվեն հանձնաժողովի նախագահին` պարտադիր նշելով դիմողի անունը և ազգանունը, հաշվառման հասցեն, ինչպես նաև հեռախոսահամար (ներ)` հետադարձ կապի համար: Դիմում-բողոքները կարելի է ուղարկել նաև փոստով:
Դիմում-բողոքին պետք է կցել անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները (տեղեկանքներ, էպիկրիզներ, հետազոտական ակտեր, փորձաքննական եզրակացություններ և այլն):
Հակահամաճարակային անվտանգության պահպանման նպատակով անհրաժեշտ է.
դիմում-բողոքը գրել տանը,
դիմում-բողոքն առձեռն հանձնելիս Հասարակական խորհրդի աշխատավայր այցելել միայնակ,
կրել պաշտպանիչ դիմակ և ձեռնոցներ:
Հանձնաժողովի նիստին, զորակոչիկից բացի, կարող է մասնակցել ընտանիքի անդամ հանդիսացող մեկ անձ:
Հանձնաժողովը քաղաքացիների ընդունելություններ չի կատարելու:
Տեղեկությունների և պարզաբանումների համար զանգահարել /010/ 52-34-82 հեռախոսահամարով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը