ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխել են տուն, նրա վիճակը շարունակում է մնալ ծանր: Այս մասին NEWS.am-ին ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը:
«Նրան անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել եւ տեղափոխել են տուն, վիճակը շարունակում է մնալ ծանր, սակայն հաշվի առնելով որ վերակենդանացման սարքավորումները տանն էլ կան, նրան տուն են տեղափոխել»,-ասաց փաստաբանը:
Նշենք, որ հունիսի 9-ին, Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, նա կորցրել էր գիտակցությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը