12 06 2020

Պետք է հանրությունն իմանա թե ի՞նչ միջոցներով է կատարվելու այդ գործարքը. Խաժակյան

Պետք է հանրությունն իմանա թե ի՞նչ միջոցներով է կատարվելու այդ գործարքը. Խաժակյան

Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Օրերս տեղեկացանք, որ նորաստեղծ «Թիմ» ՍՊԸ-ն բանակցություններ է սկսել «Վեոն Արմենիայի» հետ Բիլայն ապրանքանիշի ձեռքբերման հնարավոր գործարքի շուրջ: Ucom-ից հեռացած Հայկ և Ալեքսանդր Եսայանների նախաձեռնությամբ ՏՄՊՊՀ-ն դիտարկում է գնման հարցը:

«Թիմ» ՍՊԸ-ի կողմից «Վեոն Արմենիայի» գործարքի հնարավոր գինը 60,000,000 դոլլար է ըստ տարբեր գնահատումների, ու եթե կանխավճարը կա գործընթացի մեկնարկի համար, ուրեմն կա նաև համապատասխան գումարը կամ դրա ստացման ակնկալիքը: Նկատի ունենալով, որ խոսքը գնում է հեռահաղորդակցության ոլորտում վերաբաշխումների մասին, կարծում եմ պետք է ապահովվի առավելագույն թափանցիկություն և հանրությունը իմանա, թե ի՞նչ միջոցներով է կատարվելու այդ գործարքը: Եթե դա վարկ է, ապա ինչի՞ գրավադրմամբ կամ ի՞նչ երաշխիքի հիման վրա է առևտրային բանկը տրամադրելու այդ միջոցները նորաստեղծ կազմակերպությանը, որը, թեև ունի բարի համբավ, սակայն իր ծավալների համատեքստում ըստ անզեն գնահատումների չի տիրապետում այդպիսի ռեսուրսների:

Հաշվի առնելով հարցի ստրատեգիական բնույթը լրատվամիջոցների եւ իրավապահների ուշադրությունն եմ հրավիրում այս գործընթացի վրա, և «Թիմ»-ից ակնկալում եմ պարզաբանում ստանալու այն մասին, թե որո՞նք են իր ֆինանսական աղբյուրները եւ ի՞նչ հենքով կամ ինչի՞ գրավադրմամբ է «Թիմ» ՍՊԸ-ն վարկավորում ստանում։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ