12 06 2020

Ֆրանսիայից Հայաստան կժամանի 10 բժիշկ. Արսեն Թորոսյան

Ֆրանսիայից Հայաստան կժամանի 10 բժիշկ. Արսեն Թորոսյան

Վաղն ունենք 10 բժշկի այց հատուկ չվերթով Ֆրանսիայից, Լիտվիայի կառավարությունն է մեզ պատրաստ օգնել, հավանաբար մյուս շաբաթ կայցելեն, ՌԴ-ից մոտ հիսուն մասնագետ ցանկացել է օգնել։ Այս մասին հունիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Հարցին՝ Հայաստանը կորոնավիրուսի շրջանակներում ի՞նչ աջակցություն է ստանալու այլ երկրներից, նախարարն ասաց. «Տարատեսակ. սկսած  մասնագիտական զուտ կազմակերպչական առումով, վերջացրած աշխատող բժիշկների։ Վաղն ունենք 10 բժշկի այց հատուկ չվերթով Ֆրանսիայից, Լիտվիայի կառավարությունն է մեզ պատրաստ օգնել, հավանաբար մյուս շաբաթ կայցելեն, ՌԴ-ից մոտ հիսուն մասնագետ ցանկացել է օգնել եւ կրկին կայցելեն եւ մի քանի շաբաթ, նաեւ ԱՀԿ-ի եվրոպական գրասենյակի հետ ենք բանակցությունների մեջ երկու տարբեր ուղղություններով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ