11 06 2020

Եթե ռեստորաններում արգելված է հարսանիք անել, մի արեք դրանք տներում. Սուրեն Պապիկյան

Եթե ռեստորաններում արգելված է հարսանիք անել, մի արեք դրանք տներում. Սուրեն Պապիկյան

Պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ շարունակում են մեծ խնդիր լինել հավաքույթները՝ ծննդյան արարողություններ, հարսանիքներ, նաեւ թաղումներ ու սգո արարողությունները։  «Սա մեծ հարված է վարակի տարածումը կանխելու գործընթացին»,- նշեց նա։

Նախարարի խոսքով՝ հանրության մի մեծ հատված խնդրին վերաբերվում է զգացմունքային հենքով դիրքորոշվելով. «Վերջին շրջանում ՏԻՄ մարմիններին տրվել են հանձնարարություններ, որ իրենք հանդիսանան համայնքում պատասխանատուն իրենց համայնքում հավաքույթները պարետի որոշմամբ սահմանվածից ավելի թույլ չտալու: Բայց ցավոք, սա բավականին բարդ խնդիր է, որովհետեւ հաճախ երբ մարդիկ կորցնում են հարազատներ, դժվար է լինում բացատրել խնդրի կարեւորությունը: Հորդորում եմ լսել համայքապետերի, մարզպետարանների, ոստիկանության աշխատակիցների հորդորը: Սա որեւէ մեկի քմահաճույքը չէ»,-ասաց նախարարը:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ