11 06 2020

Իսկ քրքրված դրոշի համար չե՞ք ուզում հրաժարական տալ



Շուրջ մեկ տարի առաջ՝ 2019թ․ ապրիլին, Նիկոլ Փաշինյանն այցելեց Նորագավիթի մաքսատուն և աշխատակիցներից մեկին պարտադրեց հեռացնել աշխատանքից՝ պետական դրոշի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։ Այդպես էլ եղավ (ամիսներ անց վերականգնեցին աշխատանքի)։ Հենց այս պահին կառավարության շենքը «զարդարում է» քրքրված դրոշ։ Սա ո՛չ գյուղապետարանի շենք է, ո՛չ էլ մաքսատան անմաքուր սենյակ․ սա ՀՀ կառավարությունն է՝ Հայաստանի թիվ մեկ պետական գերատեսչությունը։ Եվ ուրեմն վատ չէր լինի, եթե պարզաբանում տրվեր՝ քրքրված դրոշի համար վարչապետը չի՞ պատրաստվում տալ հրաժարական։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ