Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը, որն արժանացավ գործադրի հավանությանը:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքը հնարավորություն չի նախատեսում նոտարական վավերացված գործարքից հետո պետական գրանցում իրականացնելու դեպքում 30-օրյա ժամկետը հարգելի համարել: Այսինքն՝ որևէ հիմք չկա, որով անձը կարող է այդ ժամկետի խախտումը հիմնավորել իր մեղքից չկախված հանգամանքներով: Դա ճանաչվել է հակասահմանադրական, դրա համար մենք առաջարկում ենք սահմանել այն հիմքերը, որոնց դեպքում՝ անձը կարող է հարգելի համարելու միջնորդություն ներկայացնել, և դա կադաստրի կողմից հարգելի համարվի, և պետական գրանցումն իրականացվի»,- ասաց նախարարը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը