09 06 2020

Բողոքի ակցիա՝ Իրանում Հայաստանի դեսպանության դիմաց

Բողոքի ակցիա՝ Իրանում Հայաստանի դեսպանության դիմաց

Հունիսի 9-ին մի քանի տասնյակ քաղաքացիներ հավաքվել են Թեհրանում գտնվող ՀՀ դեսպանության շենքի դիմաց և բողոքի ակցիա են անցկացրելՀայաստանում Իսրայելի դեսպանատան բացման կապակցությամբ։ Այս մասին հայտնում է «Արաքս» շաբաթաթերթը։ Ցուցարարները պաշտոնական Երևանից պահանջել են թշնամական դիրքորոշում ընդունել Թել-Ավիվի նկատմամբ:

Պաշտոնական Երևանն ավելի վաղ հստակեցրել է, որ Հայաստանն իր հարաբերությունները երրորդ երկրների հետ ճշտում է՝ ելնելով իր ազգային շահերից, և միաժամանակ ընդգծել, որ ՀՀ հարաբերությունները այլ երկրների հետ երբևէ չեն կարող բացասական ազդեցություն ունենալ Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների վրա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ