09 06 2020

Ունենք 35 վարակակիր, 20-ը բուժվել են, 82-ը ինքնամեկուսացած են․ Ֆելիքս Ցոլակյան

Ունենք 35 վարակակիր, 20-ը բուժվել են, 82-ը ինքնամեկուսացած են․ Ֆելիքս Ցոլակյան

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն իր հերթին նշել է, որ նախարարության «911» ծառայությունը միայն կորոնավիրուսի հետ կապված 2264 ահազանգ է սպասարկել: «ԱԻՆ-ն առաջին օրվանից իր ողջ ներուժով միացել է պայքարին: Հաշվետու ժամանակահատվածում ԱԻՆ 911 ծառայության կողմից սպասարկվել է միայն կորոնավիրուսով պայմանավորված 2264 ահազանգ: Մեր քաղաքացիներից 294-ին տրվել է համապատասխան տեղեկատվություն, 983-ին՝ տրամադրվել է կորոնավիրուսի հետ կապված բժշկական խորհրդատվություն, 987-ին՝ հոգեբանական աջակցություն»,- ասել է Ցոլակյանը:

Նախարարը տեղեկացրել է, որ ԱԻՆ աշխատակիցներից 15-ը վարակված են կորոնավիրուսով, 82-ն՝ ինքնամեկուսացած են, իսկ 20-ն արդեն ապաքինվել են COVID-19-ից: «Մեր համակարգում ևս կան վարակակիրներ, որոնք վարակվել են իրենց հարազատներից: Այս ընթացքում ընդհանուր առմամբ ունեցել ենք 35 վարակակիր, որոնցից 20-ն արդեն բուժվել են և վերադարձել շարք, 15-ը դեռ գտվում են բուժման մեջ: Ունենք 82 ինքնամեկուսացված»,- ասաց Ցոլակյանը՝ ավելացնելով, որ համակարգի ներսում վարակի բռնկում չեն ունեցել, քանի որ անմիջապես մեկուսացրել են վարակվածների հետ շփված աշխատակիցներին:

Կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներին ներգրավվելու համար Գերմանիայից Հայաստան վերադարձած բժիշկ-ռեանիմատոլոգ Արսեն Մանուկյանը քաղաքացիներին խնդրել է հուլիսի 18-ին Գերմանիայում որդու 1-ամյակին մասնակցելու հնարավորություն տալ: Մանուկյանը նշել է, որ այդ հնարավորությունը կստեղծվի այն պարագայում, եթե հակահամաճարակային կանոնների համատարած պահպանմամբ կորոնավիրուսի համավարակը հետզարգացման զգալի տեմպ արձանագրի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ