Կորոնավիրուսի դեմ պայքարի 16 սոցիալական ծրագրերից և ոչ մեկում ընդգրկված չեն Արցախյան ազատամարտի, Ապրիլյան պատերազմի մասնակիցները, հաշմանդամություն ունեցողները և նրանց ընտանիքները: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանը:
«Այսօր կարելի է փաստել, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի ժամանակ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի ուշադրություն չի դարձվել ազատամարտիկներին ու ԵԿՄ անդմաներին, դա ակնառու փաստ է: Երբ Հայաստանում ԵԿՄ ոչնչացվեց, դա սորոսաարևմտյան այն ծրագիրն էր, որ թուլացվի ՀՀ-ի դիմադրողականությունը, և դա որպես ծրագրային քաղաքականություն այսօրվա իշխանության կողմից իրականացվում է»,- նշեց բանախոսը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը