08 06 2020

Որոշել է և ազատվել է աշխատանքից. ՊԵԿ փոխնախագահը՝ Անանյանի հրաժարականի մասին



Ցանկացած աշխատանքային հարաբերություններում լինում են և աշխատանքի ընդունումներ ու ազատումներ և Դավիթ Անանյանի որոշումն է եղել ազատվելը ՊԵԿ նախագահի պաշտոնից։ Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ փոխնախագահ Արթուր Մանուկյան՝ մեկնաբանելով  Դավիթ Անանյանի հրաժարականի պատճառների մասին լուրերը։

«Որոշել է ազատվել և ազատվել է աշխատանքից։ Չեմ ուզում որևէ բանի հետ կապել, նորմալ պրոցես է, երբ մարդ աշխատանքից դուրս է գալիս, մեկ ուրիշն է ընդունվում աշխատանքի։ Սա ընդունեք որպես սովորական առօրյա ընթացակարգ, արտառոց բաներ մի փնտրեք։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ