08 06 2020

Արմեն Սարգսյանը ստացել է ԱԱԾ տնօրենին և ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատման առաջարկությունները

Արմեն Սարգսյանը ստացել է ԱԱԾ տնօրենին և ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատման առաջարկությունները

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այսօր՝ հունիսի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանից առաջարկություններ է ստացել՝ ՀՀ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ: Այս մասին լրատվամիջոցներին հայտնում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ երեկ տեղի էր ունեցել Արտակ Դավթյանի որդու հարսանիքը՝ արտակարգ դրության պայմաններում, որին մասնակցել են մի քանի տասնյակ մարդիկ: Որպես պաշտոնանկության հիմնական պատճառ նշվում է սա։

Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի պաշտոնանկությանը, դրա մասին մամուլը խոսում էր մեկ շաբաթ, թեեւ 2 օր առաջ նա ԱԺ-ում հերքեց, թե ազատման դիմումէ գրել:

Նշենք, որ ՀՀ նախագահը դեռ չի համապատասխան ստորագրել հրմանագրերը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ