06 06 2020

Հայաստանից Վորոնեժ է արտահանվել 1 միլիոն դոլարի մաքսանենգ ծխախոտ. բացառիկ կադրեր

Հայաստանից Վորոնեժ է արտահանվել 1 միլիոն դոլարի մաքսանենգ ծխախոտ. բացառիկ կադրեր

Վորոնեժի սահմանապահները առգրավել են 16 տոննա ներմուծված ծխախոտ: Մաքսանենգ ծխախոտով հսկայական խմբաքանակը հայտնաբերվել է Երևանից Վորոնեժ ժամանած օդանավի սրահում:

Вести-ն հաղորդում է, որ դատելով պիտակներից՝ բոլոր ծխախոտներն արտադրվում էին Հայաստանում: Ապրանքի վրա չկան ակցիզային դրոշմանիշներ և հատուկ նշումեր, որոնք անհրաժեշտ են ծխախոտային արտադրանքների համար: Ի դեպ, սա վերջին մեկ ամսում Հայաստանից մաքսանենգային ծխախոտի երկրորդ խոշոր արտահանումն է: 

Հայաստանում մաքսանենգային առևտրի պատճառով մեծ սկանդալ է հասունացել: Երկրի նախկին նախագահի փեսան՝ Միքայել Մինասյանը, մեղադրել է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին այդ ապօրինի բիզնեսը կազմակերպելու համար: Նա էլ, իր հերթին, ընդդիմախոսին սպառնում էր ուժայիններով:

Ընդ որում, ըստ Մինասյանի, Վորոնեժի դեպքը բազմաթիվ դրվագներից միայն մեկն է: Նրա խոսքով՝ ծխախոտի տեղափոխումը Ռուսաստան շարունակվում է արդեն երկու տարի: Փորձագետները Վորոնեժում առգրավված ամբողջ խմբաքանակի գինը գնահատել են 70 միլիոն ռուբլի (1 մլն դոլար):

Մանրամասները՝ տեսանյութում:

 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ