04 06 2020

Հունիսի 6-ին Մոսկվա-Երևան չարտերային թռիչք է սպասվում

Հունիսի 6-ին Մոսկվա-Երևան չարտերային թռիչք է սպասվում

ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ հունիսի 6-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 18։00-ին։

«Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հունիսի 4-ին (ժամը՝ 19։00-ից 22։00-ն), հունիսի 5-ին (ժամը՝ 10։00-ից 22։00-ն) և հունիսի 6-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 14։00-ն)։ Ավիատոմսի արժեքը՝ 13 հազ․ռուբլի»,– ասվում է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Աղբյուրը նաև փոխանցում է, որ չվերթից օգտվող ուղևորների ուղեբեռն առավելագույնը պետք է լինի 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։

 

«Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։ Հաշվառումը կմերնարկի հունիսի 6-ին ժամը՝ 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)»,– ասվում է հաղորդագրության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ