03 06 2020

Բուլղարիան Հայաստանին 500 հավաքածու բժշկական պարագաներ 1 հատկացրել

Բուլղարիան Հայաստանին 500 հավաքածու բժշկական պարագաներ 1 հատկացրել

Մայիսին Բուլղարիայի կառավարությունը որոշում էր կայացրել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար հատկացնել մարդասիրական օգնություն՝ բժշկական պարագաների տեսքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

«Հունիսի 3-ին Բուլղարիայի կառավարության անունից Հայաստանում Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովա - Ցոցորկովան ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին փոխանցեց Բուլղարիայից Հայաստան փոխադրված 500 հավաքածու բժշկական պարագաներ (պաշտպանիչ համազգեստ, սաղավարտներ և պաշտպանիչ ակնոցներ)։

Մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերների աջակցությունը և բարեկամական այս քայլը համավարակի դեմ մեր միասնական պայքարում»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ