03 06 2020

ԱՎՎ և ՃՈ հաշվառման ստորաբաժանումների գործունեությունը դադարեցվում է

ԱՎՎ և ՃՈ հաշվառման ստորաբաժանումների գործունեությունը դադարեցվում է

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համավարակի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանությունն այսօրվանից՝ հունիսի 3-ից մինչեւ հունիսի 15-ը, դադարեցնում է անձնագրային եւ վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես եւ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների, քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը։

Հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունը։ Այս սահմանափակումների նպատակը բացառապես մեր քաղաքացիների առողջության պահպանումն է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ