30 05 2020

Անձը չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին

Անձը չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել համացանցում տարածված այն տեսանյութի կապակցությամբ, որտեղ ոստիկանները ձեռնաշղթա են հագցնում մի վարորդի։

«Ավելորդ շահարկումներ թույլ չտալու համար նկատենք, որ նա չի ենթարկվել ճանապարհային ոստիկանների՝ մեքենան կանգնեցնելու պահանջին, իսկ մեքենան եղել է առանց հաշվառման համարանիշի։

Տրանսպորտային միջոցը հարկադրաբար կանգնեցնելուց հետո էլ մեքենան վարող անձը չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և բերվել է ոստիկանության տարածքային բաժին։

Պարզվել է, որ նա չունի վարորդական իրավունքի վկայական, իսկ մեքենան չի ունեցել ԱՊՊԱ պայմանագիր և գտնվել է հետախուզման մեջ։ Առանց ԱՊՊԱ պայմանագրի և առանց վարորդական իրավունքի վկայականի վարելու համար կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ»,- նշված է պարզաբանման մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ