Երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորի համար եկեղեցուն մեղադրելը մեղմ ասած արդար չէ։ Այս մասին Հ2-ի եթերում Շավարշ Գեւորգյանի «Խոսքի իրավունք» հաղորդման ընթացքում հայտարարել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
«Եկեղեցուն քաղաքականությամբ զբաղվելու համար մեղադրանքները պարբերական բնույթ են կրում։ Որոշ գործիչներ, կարեւոր չէ՝ իշխանության շաչքերում են ընդգրկված, թե ընդդիմության կամ հասարակության այլ շերտերի, բավարարված չտեսնելով իրենց սպասումներն ու հավակնությունները, որոշակի դժգոհություններ ունենում են եւ կարծես թե պատրաստ ունեն դրոշմն ու խարանը՝ Եկեղեցուն մեղադրելու համար»,-ասել է Արշակ սրբազանը։
Մայր Աթոռի դիավանապետի խոսքով՝ լավագույն դեպքում սա գիտելիքների սակավություն է, Հայ Եկեղեցու առաքելության անգիտություն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը