Լանզարոտի կոնվենցիան ընդունվեց դավադրաբար և օգտվելով այն առիթից, որ համաշխարհային համաճարակ կա, եթե իսկապես կա: Մայիսի 29-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը:
«Գաղտագողի, ջեբկիրի հոգեբանությամբ բերեցին մտցրեցին Ազգային ժողով և վավերացրեցին: Մենք իմացել ենք նախավերջին օրը, երբ ես զանգահարեցի տիկին Զոհրաբյանին և նա ասաց, թե ինչ է կատարվում: Հավատացե՛ք, այն վնասը, որն այսօր հասցնում են մեր ժողովրդին, մեր հոգևոր արժեքներին, աննախադեպ բնույթ է կրում, որովհետև այնքան են լկտիացել, որ այն գրքերը, միջոցները, որոնցով կարող են այդ այլասրեվածության քարոզը կազմակերպել, դա արվում է և արվում է շատ նենգաբար, շատ աննկատ»,- նշեց բանախոսը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը