ՀՀ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է մարզում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճին: Այս առիթով ՀՀ Սյունիքի մարզպետը գրել է.
«Այսօր Մեղրիում հաստատված 8 նոր դեպք ունենք․․․ Կրկին ու կրկին կոչ ենք անում ու պահանջում՝
• լինե՛լ զգույշ ու պատասխանատու, քանզի վարակի տարածման ակտիվ կամ պասիվ ընթացքը
կախված է յուրաքանչյուրիս վարքից․
• հնարավորինս բացառե՛ք շփումները,
• կրե՛ք անհատական պաշտպանիչ միջոցներ,
• կիրառե՛ք ախտահանիչ նյութեր,
• պահպանե՛ք սոցիալական հեռավորությունը։
Մեկ անզգույշ հանդիպում, մեկ անտարբեր վերաբերմունք եւ ահա՝ ունենք այս նոր 8 դեպքը․․․
Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ չկազմակերպել ու չմասնակցել զանգվածային միջոցառումների։
Հարգելի՛ քաղաքացիներ, անձնական պատասխանատվությամբ ու լրջությամբ մոտենանք ստեղծված իրավիճակին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը