28 05 2020

Տանձուտի և Այգեշատի դպրոցները սարսափելի վիճակում են․ Աննա Հակոբյան

Տանձուտի և Այգեշատի դպրոցները սարսափելի վիճակում են․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել և գրել․

«Կառուցենք Հայաստանը նորովի»,-գրել է նա ու տեղադրել Աննա Հակոբյանի գրառումը:

«Այսօր այցելել եմ Արմավիրի մարզի Տանձուտ համայնքի միջնակարգ դպրոց։ Ինչպես Տանձուտ, այնպես էլ նույն մարզի Այգեշատ համայնքի միջնակարգ դպրոցների մարզադահլիճներն ու սանհանգույցները գտնվում էին սարսափելի վիճակում։

‹‹Իմ քայլը›› հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր մեկնարկել է վերոնշյալ դպրոցների մարզադահլիճների և սանհանգույցների վերանորոգումը և մի քանի ամիս անց մեր դպրոցականները ֆիզկուլտուրայի դասերը կանցկացնեն գեղեցիկ, բարեկարգ ու մաքուր մարզադահլիճներում։

«Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկած «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագրի նպատակն է խթանել ֆիզիկական կրթությունը, հանրայնացնել ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի մշակույթը, նպաստել վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, ակտիվացնել համայնքային կյանքը:

ՀԱՄԱՏԵՂԵՆՔ ՄԵՐ ՔԱՅԼԵՐԸ ՀԱՆՈՒՆ ԱՌՈՂՋ ԱՊԱԳԱՅԻ»,-նշված է Աննա Հակոբյանի գրառման մեջ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ