27 05 2020

Զորանոցային համալիրի բացում՝ ՊԲ-ում

Զորանոցային համալիրի բացում՝ ՊԲ-ում

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը մայիսի 27-ին այցելել է արևելյան ուղղությամբ տեղակայված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկը և տեղում ծանոթացել կապիտալ վերանորոգված ու կահավորված զորանոցային համալիրի պայմաններին ու արտապատվիրման եղանակով անձնակազմի սննդի կազմակերպման նոր տարբերակի ներդրման գործընթացին։ Այս մասին հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը։

Նախքան իրականացված աշխատանքներին ծանոթանալը պաշտպանական գերատեսչության ղեկավարը զինծառայողների հետ հանդիպմանը շնորհավորել է Մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ և վստահեցրել, որ այսուհետ ևս զինծառայողների սոցիալ կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված գործընթացը շարունակական բնույթ է կրելու:

Այնուհետև, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարը, բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ ծանոթացել է իրականացված աշխատանքներին, զինծառայողների սոցիալ կենցաղային պայմաններին, սննդի ապահովման գործընթացին և հետագա աշխատանքներն առավել նպատակային կազմակերպելու համար համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ տվել: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ