Կառավարությունը մայիսի 27-ի նիստում որոշեց ստեղծել ՀՀ ՊՆ «Բանակի կենտրոնական մարզական ակումբ» պետական հիմնարկը:
Մարզական ակումբի գործունեության նպատակն է՝ ՀՀ զինված ուժերում սպորտի զարգացումը, նախարարության մարզական հավաքական թիմերի կազմավորումը եւ դրանցով ՀՀ զինված ուժերը հանրապետական եւ միջազգային առաջնություններում ներկայացումը, զինծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց ներգրավումը զինված ուժերի մարզական կյանքին եւ պարասպորտի զարգացումը, նախազորակոչային եւ զորակոչային տարիքի երիտասարդության շրջանում զինվորական ծառայության գրավչության մասսայականացումը:
Այս ակումբի միջոցով հնավոր կլինի ապահովել ՊՆ հավաքական թիմերի մարզումն ու մանկապատանեկան թիմերի ձեւավորումը, ռազմակիրառական մարզաձեւերի զարգացումը, կազմակերպել զինծառայողների ու պաշտպանության նախարարության քաղաքացիական անձնակազմի, նրանց ընտանիքների անդամների ֆիզիկական կուլտուրայով եւ սպորտով զբաղվելը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը