26 05 2020

Գողանում են ծաղիկները, ծաղկասածիլները, կոտրում են նորատունկ ծառերը

Գողանում են ծաղիկները, ծաղկասածիլները, կոտրում են նորատունկ ծառերը

Էջմիածնում շարունակաբար վնաս են հասցնում եւ գողանում են ծաղիկները, ծաղկասածիլները, կոտրում են նորատունկ ծառերը: Այս  մաիսն հայտնում են քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում:

«Մինչ Էջմիածնի քաղաքապետարանի Բարեկարգում տնօրինության աշխատակիցները ջանք ու եռանդ չխնայելով փորձում են առավել գեղեցկացնել եւ ձեւավորել քաղաքի մայթեզրերի եւ սիզամարգերի տարածքները, վանդալները շարունակաբար վնաս են հասցնում եւ գողանում են ծաղիկները, ծաղկասածիլները, կոտրում են նորատունկ ծառերը:

Մասնավորապես, շարունակաբար գողանում են Մաշտոց փողոցի երկայնքով տեղադրված ծաղիկները, կոտրում փողոցի սկզբնամասում նախորդ տարի տնկված վարդագույն ծաղկող ակացիաները: Վանդալների թիրախում են նաեւ քաղաքի գլխավոր հրապարակի կենտրոնական հատվածի ծաղիկները:

Անպատժելիությունը հանգեցնում է նոր հանցանքների: Ուստի զգուշացնում ենք, որ այսուհետ տարածքները վերահսկվելու են տեսախցիկներով եւ քաղաքին հասցված վնասի մասին տեղեկացվելու է ՀՀ Ոստիկանությունը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ