22 05 2020

Նախորդ երկու օրերին ԱԻՆ-ը կատարել է 2266 վարակազերծում

Նախորդ երկու օրերին ԱԻՆ-ը կատարել է 2266 վարակազերծում

ԱԻՆ-ը շարունակում է ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության մարզերում և Երևանում: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ամենօրյա վարակազերծումներ են իրականացվում բժշկական կենտրոններում, ծննդատներում, պոլիկլինիկաներում, դեղատներում, բանկերում և վարկային կազմակերպություններում, շուկաներում, առևտրի կենտրոններում, սուպերմարկետներում և հանրային նշանակության այլ վայրերում։

Մայիսի 20-21-ը փրկարարները կատարել են 2266 վարակազերծում, որից 1555-ը՝ մարզերում, 711-ը՝ Երևանում։

Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։ Ամենօրյա վարակազերծման են ենթարկում ստորաբաժանման տրանսպորտային միջոցները, գույքը և համազգեստը։

Առավել մարդաշատ վայրերում վարակազերծում իրականացվում է մի քանի անգամ։ 

ԱԻՆ-ն աջակցում է նաև հանրապետության բոլոր այն համայնքներին, որոնք դիմում են ախտահանման հարցով։ Անհրաժեշտության դեպքում վարակազերծվում են նաև բնակելի շենքեր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ