21 05 2020

Բուժաշխատողների շրջանում արձանագրվել է վարակի 375 դեպք․ Արսեն Թորոսյան



Բուժաշխատողների շրջանում, խոսքը բժշկական հաստատությունների անձնակազմին է վերաբերում, այդ թվում՝ ոչ բժշկական աշխատողներին, օրինակ, շտապօգնության վարորդ, տեխնիկ, տնտեսական աշխատող, արձանագրվել է 375 դեպք։  Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պտասխանելով հարցին՝ այսօրվա դրությամբ քանի՞ վարակված բուժաշխատող կա։

«Սա վարակվածների ընդհանուր թվի 6-7 տոկոսն է կազմում, միգուցե մի քիչ ավելի։ Նրանք լինելով ամենամեծ ռիսկի գոտում գտնվող քաղաքացիները, ավելի շատ են հիվանդանում, քան այլ տնտեսական գործունեության վարող քաղաքացիները»,- ասաց Թորոսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ