21 05 2020

Չեմ բացառում, որ 1 կամ 2 տարի դիմակ կրելը պարտադիր լինի․ Արսեն Թորոսյան



Հայաստանում դիմակ կրելը փակ տարածքներում և հատուկ տնտեսավարողների մոտ, որոնք սահմանված են պարետի ցուցումներով, պարտադիր կլինի այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ է իրականացնել հակահամաճարակային միջոցառումներ՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ամռան շոգ օրերին դիմակ կրելը, արդյոք, վնաս չի՞ լինի քաղաքացիների առողջությանը։

«Դիմակների կրումը փակ տարածքներում և հատուկ տնտեսավարողների մոտ, որոնք սահմանված են պարետի ցուցումներով, պարտադիր կլինի այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ կլինի իրականացնել հակահամաճարակային միջոցառումներ՝ վիրուսի տարածումը կանխելու համար։ Ես չեմ բացառում, որ դա կարող է լինել 1 կամ 2 տարի: Հետևաբար, մենք պետք է պատրաստ լինենք երկարատև պայքարի։ Դիմակ կրելու և այն հանելու կանոններ կան, և մենք այդ մշակույթը պետք է ձևավորենք մեր մեջ այնպես, ինչպես, օրինակ, ամեն առավոտ և երեկո լվանում ենք մեր ատամները»,- նշեց Թորոսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ