Վաղվանից, ամենայն հավանականությամբ, հյուրանոցներում և հիվանդանոցներում կորոնավիրուսի ախտորոշմամբ գտնվող թեթև կամ սիմպտոմներ չունեցող քաղաքացիները կուղարկվեն տուն։ Այս մասին մայիսի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան
Նոր քաղաքացիները, որ չեն ունենա, կամ կունենան թեթև սիմպտոմներ, կմնան տանը, չեն հոսպիտալացվի։
Առողջության պահպանման առաջնային օղակները կզբաղվեն տանը գտնվող քաղաքացիների վերահսկողությամբ։ Նրանց հետ հեռավար դասընթացներ են տարվում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը