20 05 2020

Ոստիկանները շոու բիզնեսի մի քանի ներկայացուցչի բերման են ենթարկել



Այսօր՝ մայիսի 20-ին, կառավարության շենքի մոտ շոու բիզնեսի և ռեստորանային ոլորտի ներկայացուցիչները բողոքի ակցիա էին կազմակերպել, որի ժամանակ նրանցից մի քանիսին ոստիկանները բերման ենթարկեցին:

Ոստիկանության գնդապետ Խուդինյանը Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց, որ 6 հոգու են բերման ենթարկել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու պատճառով:

Հիշեցնենք՝ բողոքի ակցիայի ներկայացուցիչները բողոքում էին, որ իրենց ոլորտում աշխատելու հնարավորություն չկա, քանի որ միջոցառումներ անել չի թույլատրվում, ինչի պատճառով էլ սոցիալապես վատ վիճակում են հայտնվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ