մայիսի 18-ին տարհանման 4-րդ չվերթով ՀՀ-ից Ուկրաինա է ժամանել 76 ուղևոր։ Այս մասին հաղորդել է AnalitikaUA.net-ը:
ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանությունից պարբերականին հայտնել են, որ Հայաստանից չվերթով Ուկրաինա է մեկնել 76 ուղեոր, որոնցից 22-ը Ուկրաինայի քաղաքացիներ են, ինչպես նաեւ Հայաստանի, Բելառուսի եւ Իրանի քաղաքացիներ, որոնք իրավունք ունեին մուտք գործելու Ուկրաինայի տարածք:
Բոլոր ուղեւորները ջերմաչափվել են, բարձր ջերմությամբ կամ ինքնազգացողության գանգատներով անձինք չեն հայտնաբերվել: Կարանտին անցնելու համար չվերթի ուղերեւորներն ընտրել են «Дій вдома» հավելվածի միջոցով ինքնամեկուսացումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը