ՀՀ ՏՄՊՊՀ-ն կարճել է «ՎԵՈՆ Արմենիա» եւ «Յուքոմ» ՓԲԸ-ների համակենտրոնացման մասին վարույթը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության
պետական հանձնաժողովը։
Հայտարարությոան մեջ, մասնավորապես, ասվում է.
«ՀՀ ՏՄՊՊՀ-ն կարճել է «ՎԵՈՆ Արմենիա» եւ «Յուքոմ» ՓԲԸ-ների համակենտրոնացման մասին վարույթը
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է կայացրել վերսկսել եւ կարճել «ՎԵՈՆ Արմենիա» եւ «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունների 2019 թվականի դեկտեմբերի 30-ի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը:
«Վեոն Արմենիա» ընկերությունը 2020 թվականի մայիսի 6-ին դիմել է հանձնաժողով՝ հայտնելով, որ հրաժարվում է իր դիմումից եւ խնդրում է կարճել հարուցված վարչական վարույթը:
Հաշվի առնելով, որ դիմումատուն գրավոր հրաժարվել է իր դիմումից՝ վերանում է հարուցված վարչական վարույթն իրականացնելու անհրաժեշտությունը, հետեւաբար հանձնաժողովը որոշել է վարչական վարույթը կարճել:
Հիշեցնում ենք, որ հանձնաժողովի 2020 թվականի մարտի 19-ի թիվ 122-Ա որոշմամբ, հաշվի առնելով ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը, կասեցվել էր ընկերությունների դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի իրականացման ժամկետի ընթացքը։
Հարկ է նշել, որ վարույթի շրջանակում հանձնաժողովն իրականացրել է հեռահաղորդակցության ոլորտի լայնածավալ ուսումնասիրություն, որը հետագայում կհրապարակվի։
Հանձնաժողովի որոշմանը կարող եք ծանոթանալ կից՝ http://www.competition.am/up…/resources/Vo161_13_05_2020.pdf»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը