18 05 2020

Համալիրը կարող է վերածվել վարակակիրների հոսպիտալի․ «Ազատություն»

Համալիրը կարող է վերածվել վարակակիրների հոսպիտալի․ «Ազատություն»

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահը կարող է վերածվել կորոնավիրուսով վարակվածների հոսպիտալի։ Այս մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը։

Երբ երկու ամիս առաջ հրապարակվեցին նախասրահում տեղակայված բազմաթիվ չկահավորված մահճակալների լուսանկարները, ըստ աղբյուրի, մարդիկ դրանից պատերազմական հոսպիտալի տպավորւթյուն ստացան, առողջապահության նախարարությունը պարզաբանել է՝ այդպիսով իրենք պատրաստվում են վատագույն սցենարի։ Նման հոսպիտալներ կահավորվել են նաեւ մարզերում։

«Վարակվածների թիվը հասնում է 5 հազարի, սակայն դեռ հնարավոր է խուսափել այս սցենարից», ասել է բժիշկ-վարակաբան Հասմիկ Ղազինյանը, միայն թե, ըստ բժշկի, հասարակությունը պետք է հանդես բերի քաղաքացիական բարձր ինքնագիտակցություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ