16 05 2020

Հերացի փողոցի մի հատվածը և Սարալանջի շրջանցիկ ճանապարհը փակ կլինեն

Հերացի փողոցի մի հատվածը և Սարալանջի շրջանցիկ ճանապարհը փակ կլինեն

Երեւանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում հայտնում են.

«Ժամանակավորապես փակ կլինեն Մյասնիկյան – Հերացի միակողմանի և Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան –Գլինկա փողոցների հատվածները

Հարգելի համաքաղաքացիներ,

Քարաթափման վտանգի կանխման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 17-ին՝ ժամը 07:00-ից փակ կլինի Մյասնիկյան փողոցից դեպի մայրաքաղաքի կենտրոն իջնող Հերացի փողոցի միակողմանի ճանապարհը։ Նույն օրը, ժամը 11։00–ից մինչև 15 00–ն, փակ կլինի նաև Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից մինչև Գլինկա փողոցն ընկած ճանապարհահատվածը, ուր սանմաքրման համալիր աշխատանքներ կիրականացնի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը։

Պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ