Մայիսի 18-ից ամբողջ ծավալով վերսկսվում է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ու տարածքային անձնագրային ստորաբաժանումների աշխատանքը. ընդմիջում՝ 14.00-ից 15.00-ն։ Այս մասին հայտարարություն է տարածել ոստիկանության լրատվական ծառայությունը։
Քաղաքացիներին կոչ ենք անում անձնագրային ստորաբաժանումներ այցելել պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, և պահպանել սոցիալական տարածություն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը