ՀՔԱՎ-ը ահազանգ է ստացել զորակոչիկի հարազատից։ Երևանի մոտակայքում գտնվող բնակավայրի բնակիչ զորակոչիկը ստիպված է արտակարգ դրության պայմաններում, երբ հանրային տրանսպորտը չի գործում, անձնական միջոցներով օգտվել տաքսի ծառայություններից՝ գրանցման վայրի՝ Երևանում գտնվող զինկոմիսարիատ ներկայանալու համար։
Չներկայանալ չի կարող, բայց տաքսի ծառայություններին վճարել ևս չի կարող։ Ահազանգողը հայտնել է, որ միայն միակողմանի երթը 3000-4000 դրամ է կազմում, եթե դրան էլ հավելենք այլ բուժհաստատություններ ուղեգրվելը, ստացվում է, որ զորակոչիկն ստիպված է վճարել մեծ գումար բուժզննության անցնելու համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ահազանգեր ենք ստացել Աբովյանի զինկոմիսարիատում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով սահմանված համավարակի կանխման համար անվտանգության կանոնները չպահպանելու մասին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը