12 05 2020

ԿԲ-ի մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկեցին



Այսօր՝ մայիսի 12-ին Կենտրոնական բանկի մոտ կրկին բողոքի ակցիա էին իրականացնում մի խումբ քաղաքացիներ և պահանջում վարկային կազմակերպություններին, որոնք արտակարգ դրության պայմաններում քաղաքացիներից պահանջում են վարկային պարտավորությունների կատարում, զրկել լիցենզիայից:

Ակցիայի մասնակիցներից երկուսին ոստիկանները բերման ենթարկեցին:

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 11-ին ևս քաղաքացիները ԿԲ-ի մոտ էին և իրականացնում էին ակցիա՝ «ոչ թալանին», «ոչ վարկային կազմակերպություններին» կարգախոսով։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ