12 05 2020

Կորոնավիրուսի հետ կապված դիմել էինք կառավարություն, մերժվել ենք. Սաթիկ Խլղաթյան



Կորոնավիրուսի դեպքերով պայմանավորված փորձել ենք կապ հաստատել կառավարության ներկայացուցչի հետ, որպեսզի զոհվածների հարազատներին էլ մի աջակցություն լինի, բայց ոչ մի արձագանք: Այս մասին մայիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց

«Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանը:

«Քանի որ մեր կանանցից կան, որ 60 անց են, մենք մեր ցույցերը կառավարության դիմաց, դադարեցրել ենք, բայց անձամբ ես հեռախոսով խոսել եմ վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանի հետ, խնդրել եմ, որ զոհված ազատամարտիկների ընտանիքներին առանձնացնեն ու Մայիսյան եռատոնի կապակցությամբ գոնե պարգևավճար տան, բայց արձագանքը նորից մնաց նույնը: Եկանք այն համոզման, որ մեր կառավարությունը չի սիրում Արցախյան պատերազմը ասվածը, պատերազմի մասնակիցներից զզվում են»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ