11 05 2020

ՌԴ-ՀՀ հերթական չվերթի ժամկետների մասին հստակ տեղեկություն չկա․ դեսպանատուն

ՌԴ-ՀՀ հերթական չվերթի ժամկետների մասին հստակ տեղեկություն չկա․ դեսպանատուն

ՌԴ-ից ՀՀ հերթական չարտերային չվերթի հնարավոր ժամկետների մասին տեղեկատվությունը դեռևս հստակեցված չէ: Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:

«Հերթական անգամ խնդրում ենք մեր հայրենակիցներին առաջնորդվել միայն պաշտոնական աղբյուրներից տրվող տեղեկատվությամբ։

Ի պատասխան այս օրերին հնչող բազմաթիվ հարցադրումների՝ կրկին նշենք, որ հերթական չարտերային չվերթի հնարավոր ժամկետների մասին տեղեկատվությունը դեռևս հստակեցված չէ։

Դեսպանությունը համապատասխան տեղեկատվություն ստանալուն պես կհայտնի լրացուցիչ»,-նշված է հայտարարությունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ