11 05 2020

ՀՕՊ ստորաբաժանումների և հրետանավորների պարապմունքներ են անցկացվել

ՀՕՊ ստորաբաժանումների և հրետանավորների պարապմունքներ են անցկացվել

Մայիսի 11-ին 1-ին զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկի զինծառայողները անցկացրել են մասնագիտական պարապմունք: Այս ամսին տեղեկացնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը։

Բացազատվել են ղեկավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի, ստուգվել են զինծառայողների մասնագիտական հմտությունները, ցուցադրվել հրետանու կրակի կառավարման գործողություններ:

Մայիսի 4-ից 8-ը 4-րդ զորամիավորման ուսումնական կենտրոնում մասնագիտական պարապմունքներ են անցկացրել հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողները:

Ստուգվել են անձնակազմի պատրաստության աստիճանը, փոխգործակցության և կրակի վարման հմտությունները:

Պարապմունքներն ավարտվել են մարտական հրաձգությամբ: Զինծառայողները ցուցաբերել են մասնագիտական բարձր պատրաստություն և գերազանց կատարել առաջադրված խնդիրները:

5-րդ զորամիավորման N զորամասի զինծառայողներն անցկացրել են կրակային պատրաստության գործնական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ։

Ուսումնական կետերի ղեկավարները  հրահանգավորել են զինծառայողներին, ստուգել զենքի կիրառման հմտությունները: Իրականացվել են մարտական հրաձգության տարբեր վարժություններ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ