10 05 2020

Մայիսի 10-ին՝ ձյուն․ իմ պրակտիկայում նման դեպք չեմ հիշում. Սուրենյան

Մայիսի 10-ին՝ ձյուն․ իմ պրակտիկայում նման դեպք չեմ հիշում. Սուրենյան

Մայիսի 10-ին ձյուն Աշոցքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։

«Մայիսի 10-ին ձյուն Աշոցքում։ Իմ աշխատանքային պրակտիկայում նման դեպք չեմ հիշում։ Լուսանկարը՝ Զավեն Պողոսյանի»,- գրել է նա:

Մեկ այլ գրառմամբ նա նշել է․ «Մայիսի 11-ից սկսած անձրևները հիմանակնում դադարում են և առաջիկա 10 օրերին օրվա մեծ մասը ունենալու ենք արևային եղանակ։ Օդի ջերմաստիճանը վաղվանից սկսած բարձրանում է, մայիսի 11-15-ին այն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Կարճատև, երեկային բնույթի անձրևներ հանրապետության առանձին վայրերում կլինեն հիմնականում երեկոյան ժամերին։
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ