Էջմիածնի քաղաքապետարանը՝ որպես շնորհակալություն բուժաշխատողներին բաժանել է կեքսեր: Այս մասին գրված է ՀՀ Արմավիրի մարզի համաքաղաքային միջոցառման կազմակերպման համար ֆինանսական միջոցների հստակեցման մասին որոշման մեջ` Էջմիածին քաղաքաղապետ Դիանա Գասպարյանի ստորագրությամբ:
Որոշման մեջ մասնավորապես, գրված է. «Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Էջմիածին համայքում հայտարարած արտակարգ իրավիճակի օրերին իրենց կատարած աշխատանքի համար բուժաշխատողներին շնորհակալություն հայտնելու և նվիրելու համար կեքսեր ձեռք բերելու նպատակով Էջմիածին քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված համաքաղաքային միջոցառումների միջոցները 180.0 հազար դրամ փոխանցել ա/ձ Սուսաննա Ինջիղուլյանի հաշվեհամարին՝ նրա հետ կնքած պայմանագրով ֆինանսական պարտավորությունները կատարելու նպատակով»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը