05 05 2020

Զինծառայողներին տրված 26500 դրամները հետ են պահանջում. Շաքե Իսայան

Զինծառայողներին տրված 26500 դրամները հետ են պահանջում. Շաքե Իսայան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը, անդրադառնալով կառավարության կողմից սոցիալական աջակցության ծրագրերին, ԱԺ-ում նշեց, որ պայմանագրային զինծառայողներից պահանջել են վերադարձնել ստացած 26500 դրամները։ 

«Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 9–րդ ծրագրի շրջանակներում, որի շահառուներն են 0–18 տարեկան երեխա ունեցող ընտանիքները եւ որտեղ 2 ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք, միանվագ 26500 դրամի չափով օժանդակություն են ստացել նաեւ պայմանագրային զինծառայողները։ Մինչդեռ պարզ է, որ նրանք գրանցված աշխատողներ են եւ ըստ տրամաբանությամբ չէին կարող լինել այս ծրագրի շահառու։ Ուժային կառույցների ներկայացուցիչները, որոնք օգտվել էին այս ծրագրից, պետք է հետ վճարեն ստացված գումարները։ Իմ ձեռքի տակ է ԳՇ պետի գրության պատճեն, որտեղ նշված է, որ մինչ սույն թվականի մայիսի 7–ը, հարկավոր է հավաքագրել բոլոր այն զինծառայողների տվյալները, ովքեր օգտվել են այս օժանդակությունից, որպեսզի նրացից հետ գանձվի այդ գումարները»,– ասաց պատգամավորը։

«Թիվ 2 շուկայի աշխատակիցները, որոնք օրական վարձակալության հիմքով տաղավարներ են վարձակալում նույն շուկայւոմ, տեղեկացրեցին, որ շուկայի տնօրինությունը ստիպում է վճարել այն օրերի համար, երբ պարետի որոշմանը համապատասխան չեն կարողացել գործունեություն ծավալել փակ տարածքում եւ հետեւաբար եկամուտ չեն ստացել։ Խոսքը՝ ապրիլի 10–30–ն ընկած ժամանակահատվածի մասին է։ Համապատասխան գրությունը պարետատուն ուղարկելու հետո հանճարեղ արձագանք ստացա Էկոնոմիկայի նախարարից՝ «Հարկ է նշել, որ կառավարությունը վերը նշված միջեւ իրավահարաբերությունների կարգավորման հարցում վերահսկողության կամ ներգործության լծակ չունի»։ Ի դեպ մինչ այդ էլ նախարարությունից չէին հասկանում, թե ինչո՞ւ է պարետատունը նամակը մակագրել իրենց եւ ոչ թե ՊԵԿ»,- ասաց պատգամավորը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ