05 05 2020

Ռազմական ոստիկանությունում ամփոփվել են ԶՈՒ-ում արված աշխատանքների արդյունքները

Ռազմական ոստիկանությունում ամփոփվել են ԶՈՒ-ում արված աշխատանքների արդյունքները

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում մայիսի 4-ին անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2020թ. անցած ամիսներին կատարված աշխատանքների արդյունքները: Զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները, շտաբի պետը, բաժին-բաժանմունքների պետերը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զեկույցներում և հաշվետվություններում առանձնացվել են կատարված աշխատանքները, զինված ուժերում կոռուպցիայի բացահայտման և ռիսկերի նվազեցման, քրեական ենթամշակույթի վերացման, զորքերում կանխարգելիչ միջոցառումների իրականացման և այլ ուղղություններով արձանագրված արդյունքները:

Ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար, գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանը հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքների պատշաճ կազմակերպման, առկա խնդիրների լուծման և առաջիկա ծրագրերի իրականացման վերաբերյալ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ