05 05 2020

Մեկ օրում բացահայտվել է 59 հանցագործություն

Մեկ օրում բացահայտվել է 59 հանցագործություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 4-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 59 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 15, մարմնական վնասվածք հասցնելու՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 9, խարդախության՝ 7, փաստաթղթի կեղծիքի՝ 3, ծեծի՝ 2, կողոպուտի, շորթման, հարկերից խուսափելու, խուլիգանության, ապօրինի ծառահատման, 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բռնի գործողություններ կատարելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու եւ պոռնկագրական նյութեր տարածելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած եւ 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, եւ խարդախության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետեւանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ