04 05 2020

ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացնում Երևանում



Մայիսի 2-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի եւ առաջին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։

Արդյունքում՝ տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց մեկ տասնյակ մեքենա եւ մոտոցիկլետ։

Հայտնաբերվեցին նաեւ 12 տրանսպորտային միջոցների վարորդներ, որոնց մեքենաները չունեին ԱՊՊԱ պայմանագիր, իսկ մի մեքենայի վարորդ երթեւեկում էր փոխարինված տրանզիտ համարանիշով։

2 վարորդ երթեւեկում էին ժամկետանց համարանիշով, 2 մեքենայի առջեւի հողմապակին թույլատրելիից մուգ էր, եւս 2 մեքենայի խլացուցիչ վերասարքավորված էր բարձր ձայնով երթեւեկելու համար։

Ճանապարհային ոստիկանների ուշադրության կենտրոնում էին նաեւ միտումնավոր խախտումներ կատարող, բարձր ձայնով եւ արագությամբ երթեւեկող մոտոցիկլիստները։

Հայտնաբերվեց 2 մոտոցիկլետ, որոնք առանց համարանիշի էին։

Հայտնաբերված բոլոր խախտումներով կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Հարգելի՛ վարորդներ, կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները։ Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակական են։

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 30-ից մայիսի 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 134 դեպք, որից 19-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 41, անձնական ունեցվածքի գողության՝ 17, ընտանեկան բռնության՝ 12, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 8, խարդախության՝ 7, գույքի դիտավորությամբ վնասման և թմրամիջոցի հայտնաբերման՝ 3-ական, ծեծի՝ 2, անձի առևանգման, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, շորթման, յուրացման կամ վատնման, համակարգչային հանցագործության, զենք-զինամթերքի առգրավման, ավտոմեքենա փախցնելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, դատական ակտը չկատարելու, անզգուշությամբ մարմնական վնասվածք հասցնելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, փաստաթղթի կեղծիքի, սպառնալիքի, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու, թմրանյութի իրացման, ալիմենտ չվճարելու ու ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի և բնակարանային գողությունների՝ 6-ական, մարմնական վնասվածք հասցնելու՝ 3, պետական-հասարակական ունեցվածքի գողության, կողոպուտի, խուլիգանության ու գույքի դիտավորությամբ վնասման 1-ական դեպք։

Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար, ինչի հետևանքով 53 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ